Բիլ Գեյթսը խոսել է Xbox-ի ապագայի մասին

Բիլ Գեյթսը խոսել է Xbox-ի ապագայի մասին

XBOX-EVENT-3

Երկար տարիներ շարունակ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն աշխատում էր որևէ կերպ չմեկնաբանել, թե ինչ է կատարվում ընկերության ներսում՝ պատճառաբանելով, որ կենտրոնացած է իր բարեգործական ընկերության աշխատանքների վրա: Սակայն վերջերս Fox Business-ին տված հարցազրույցում նա մի քանի մանրամասներ է հաղորդել:

Գեյթսն առաջին հերթին խոսել է Microsoft-ի նոր ղեկավար Սատյա Նադելլայի մասին՝ նշելով, որ վերջինս արդեն որոշակի փոփոխություններ է կատարել Microsoft-ում, որոնք լավ կանդրադառնան ընկերության գործունեության վրա:

Ինչ վերաբերում է Xbox խաղային սարքին, ապա Գեյթսը անհրաժեշտ չի համարում այն վաճառել այլ ընկերությանը և համարում է, որ այն ծնվել է և պետք է մնա Microsoft-ում: Սակայն միլիարդատերը նաև նշել է, որ Xbox-ի ապագան այժմ Նադելլայի ձեռքերում է, և հենց նա է որոշելու՝ ինչպես վարվել:

Աղբյուրը՝ foxbusiness.com

Բաժիններ: Բիզնես