Հունիսի 20-21-ը կկայանա ԴիջիԹեք Բիզնես 2014 ֆորումը

Հունիսի 20-21-ը կկայանա ԴիջիԹեք Բիզնես 2014 ֆորումը

digitec business forum«ԱրմենՏել» ընկերությունը և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի անկացման մասին։  «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումն, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունն, այս տարի տեղի կունենա հունիսի 20-21-ը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

7-րդ  անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետևյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում և առևտուր; գյուղատնտեսություն և վերամշակում; շինարարություն և հանքարդյունաբերություն; ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր; առողջապահություն; կրթություն; տրանսպորտ:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո։ Այս տարի Ֆորումին է միացել նաև ռուսական «ARinteg» ընկերությունը` որպես հովանավոր: Միջոցառումը կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)։