Intel-ը 2015թ-ին կթողարկի Core Skylake պրոցեսորները

intel logo bigԸնթացիկ տարվա վերջում Intel ընկերությունը կսկսի թողարկել Broadwell նոր սերնդի պրոցեսորները, որոնցում կօգտագործվի 14-նանոմետրային տեխնոլոգիա և Tri-Gate եռաչափ տրանզիստորների մեթոդիկա: 2015թ. Broadwell չիպերն իրենց տեղը կզիջեն Skylake սերնդի պրոցեսորներին:

Սպասվում է, որ Core Skylake պրոցեսորները կպատրաստվեն 14-նանոմետրային ստանդարտով և կունենան կատարելագործված գրաֆիկական կոնտրոլեր: Հարթակը կաշխատի DDR4 օպերատիվ հիշողության հետ:

Ըստ աղբյուրի՝ Skylake-ը կներկայացվի չորս տարբերակով: Նոր պրոցեսորները կաշխատեն միայն Intel 100-Series չիպսետների հետ:

Աղբյուրը՝ vr-zone.com