Kickstarter-ում հայտնվել է ռոբոտ-ակվարիում (վիդեո)

Kickstarter կայքում հայտնվել է բավական հետաքրքիր ակվարիում, որը պատրաստել են գերմանական Studio diip ընկերության մասնագետները: Fish on Wheels ակվարիումը ռոբոտացված է, մեծ չափսեր չունի և ամրացված է հեռակա կառավարմամբ ավտոմեքենայի անիվների վրա: Ակվարիումն ինքնասպասարկվող է:

Ակվարիումը հանգիստ տեղաշարժվում է բնակարանում: Այն ունի տեսախցիկ, BeagleBoard համակարգիչ և Arduino սարքային ապահովում,  որը պատասխանատու է ակվարիումի տեղաշարժման համար: Սարքն ունի նաև մատրկոց և պարզ էլեկտրաշարժիչ: Տեսախցիկը հետևում է ակվարիումի ձկան շարժումներին, մշակում ինֆորմացիան և համապատասխան հրահանգ ստանում:

Այժմ այս ակվարիումի մասսայական թողարկման համար Kickstarter կայքում միջոցներ են հավաքվում. անհրաժեշտ 54 հազար դոլարից անհրաժեշտ է 6000 դոլար: