Lenovo-ն ներկայացրել է N20 և N20p Chromebook-երը

Lenovo-ն ներկայացրել է N20 և N20p Chromebook-երը

Չինական Lenovo ընկերությունը թողարկել է երկու նոր խրոմբուքներ, որոնք ստացել են N20 և N20p անունները: N20 մոդելը վաճառքում կհայտնվի ս.թ. հուլիսին՝ $279 դոլարով,  իսկ N20p-ը՝ օգոստոսին՝ $329 դոլարով:

lenovo-n20-chrome

Երկու մոդելներն էլ աշխատում են Intel Celeron պրոցեսորներով, ունեն 11,6” էկրաններ՝ 1366х768 թույլատրությամբ: Lenovo N20p-ի սենսորային էկրանը հասկանում է միաժամանակյա 10 հպում: Lenovo Thinkpad 11e Chromebook-ի նման N20p-ի էկրանը 300 աստիճան պտտվում է  իր առանցքի շուրջ:

n20p-chromebook

Բացի սենսորային էկրանից՝ երկու մոդելների տեխնիկական պարամետրերը գրեթե նույնն են.  Bluetooth 4.02, Wi-Fi 802.11ac մոդուլներ, 1 Մպ տեսախցիկ, երկու USB, HDMI մուտք, մինչև 16 Գբ ներքին հիշողություն, 4 Գբ օպերատիվ հիշողություն:

Աղբյուրը՝ zdnet.com