Մի քանի օրից Microsoft-ը կներկայացնի Surface Mini պլանշետները

Microsoft ընկերությունը հրավեր է ուղարկել լրագրողներին՝ մայիսի 20-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառմանը մասնակցելու: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, խոսքը գնում է միջոցառումը նվիրված կլինի Surface պլանշետներին: Ենթադրվում է, որ ընկերությունը կներկայացնի պլանշետի մինի-տարբերակը, որի մասին լուրեր պտտվում են վաղուց:

surface mini

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սարքը կունենա 7-8 դյույմ անկյունագիծ, իսկ էկրանից հնարավոր կլինի օգտվել հատուկ փետուրի օգնությամբ: Հավանական է, որ Surface Mini-ն կաշխատի Windows RT 8.1 Update օպերացիոն համակարգով:

Նշվում է, որ միջոցառմանը ելույթ կունենա ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան: Surface Mini-ի գինն, ըստ երևույթին, չի գերազանցի $250-ը ինչը թույլ կտա մրցակցել  iPad mini-ի կամ Nexus 7-ի հետ:

Աղբյուրը՝ zdnet.com