Angry Birds-ի հեղինակները ստեղծել են Flappy Bird-ի սեփական տարբերակը (վիդեո)

Angry Birds ճանաչված խաղի նախագծող Rovio ընկերությունը ներկայացրել է նոր խաղ Retry անվանմամբ: Այս բջջային խաղով նախագծողները «գլուխ են խոնարհում» Flappy Bird խաղին, որը լքեց բջջային հավելվածների խանութը՝ մեծ տարածում ձեռք բերելուց հետո:

Retry-ը չի կարելի համարել Flappy Bird-ի կլոնը, սակայն այն ունի նմանություններ՝ մեկ հպումով կառավարումը, 8բիթ գրաֆիկան և բարդությունը: Խաղացողը պետք է կարողանա կառավարել ինքնաթիռը, որը նպատակ ունի հասնել Ա կետից Բ կետ՝ հաղթահարելով բարդությունները:

Ի տարբերություն Flappy Bird-ի, Retry-ի ինքնաթիռը կարող է փոխել արագությունը, սկել ջրի տակ և կատարել այլ հնարքներ: Ներկա պահին Retry-ը հասանելի է միայն ֆիննական App Store-ում: Շուտով այն հասանելի կդառնա այլ երկրների համար:

Retry 02

Retry