Apple-ը մտադիր է գնել Beats Electronics-ը

Apple-ը մտադիր է գնել Beats Electronics-ը

beatsmusiciphone-590x401Apple-ը մտադիր է գնել Beats Electronics ճանաչված ընկերությունը, այդ թվում վերջինիս հոսքային երաժշտական ծառայություն Beats Music-ը: Ինչպես հայտնում է Financial Times-ը, այս գործարքի համար Apple-ը պատրաստ է վճարել 3.2 միլիարդ դոլար:

Beats Electronics-ը հիմնադրել են ճանաչված պրոդյուսեր Ջիմի Լովինը և ռեփեր Դր. Դրեն: Ընկերությունը հատկապես հայտնի է իր ականջակալների համար, որոնք մատուցում են որակյալ հնչողություն, իսկ 2014-ի հունվարին Beats-ը թողարկեց սեփական հոսքային երաժշտական ծառայությունը:

Հավանաբար, Apple-ը ցանկանում է ինտեգրել Beats Electronics-ը իր iTunes Radio-ում:

Այս գործարքը կարող է դառնալ ամենախոշորն Apple-ի համար 2014-ում: Նշենք, որ վերջին 18 ամիսների ընթացքում Apple-ը գնել է 24 տարբեր ընկերությունների և ստարթափեր:

Աղբյուրը՝ Financial Times

Բաժիններ: Բիզնես