BMW-ն մշակել է մեքենայի ծածկոց, որն ունի արևային մարտկոցներ

BMW Group-ի դիզայներները ներկայացրել են էլեկտրական ծածկոցի կոնցեպտ, որը կարողանում է էներգիա ստանալ արևից:

Որպես ծածկոցի մատերիալ՝ առաջարկվում է օգտագործել բամբուկ կամ մետաղ: Ծածկի վրա կտեղադրվեն արևային մարտկոցներ, որոնք կկարողանան ծառայել մոտ 30 տարի:

bmw

Նախատեսվում է, որ ծածկոցը կաշխատի BMW Wallbox Pro մարտկոցային համակարգով, որը կառավարվում է բարձր որակի սենսորային էկրանի միջոցով: Հնարավորություն կլինի ստեղծել մի քանի պրոֆիլներ:

Ծածկոցը նախատեսված է i-սերիայի մեքենաների համար: Թե երբ կոնցեպտը կհայտնվի վաճառքում, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը` bmwgroup.com