5 տարի հետո աշխարհում կգործի մոտ 10 մլն Wi-Fi կետ

5 տարի հետո աշխարհում կգործի մոտ 10 մլն Wi-Fi կետ

wifi

2013 թվականի վերջին ֆիքսված և բջջային օպերատորները հաշվել են wi-fi-ի 4.2 միլիոն կետ: ABI Research ընկերության մասնագետների կանխատեսմամբ՝ 2013-2018 թթ. այս թիվը կմեծանա միջինը 15%-ով և կհասնի 10,5 միլիոնի:

Նրանց կանխատեսմամբ՝ Wi-Fi կետերի 68,6%-ը կգտնվի ասիական և խաղաղօվկիանոսյան շրջաններում, 12,3%-ը՝ Լատինական Ամերիկայում, 9%-ը՝ Եվրոպայում, 8,7%-ը՝ Հյուսիսային Ամերիկայում և 1,4 %-ը՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:

Փորձագետները կարծում են, որ Wi-Fi կետերի ստեղծումն առաջին հերթին ձեռնտու քայլ է բջջային կապի օպերատորների համար, որոնք կարող են այդպիսով հաստատել իրենց դիրքերը շուկայում: Օրինակ՝ British Telecom օպերատորը գործարկել է 200 hot-spot-ներ և մասնակցում է Wi-Fi-ի գլոբալ ցանցի ստեղծմանը: Այդպիսվ օպերատորները կարողանում են թեթևացնել 3G կապի ծանրաբեռնվածությունը՝ փոխարենը բարելավվելով բջջային կապի որակը:

Աղբյուրը՝ abiresearch.com