Apple-ը կարագացնի iPhone 6-ի թողարկումը

Apple-ը կարագացնի iPhone 6-ի թողարկումը

apple-iphone-6-conceptՎեցերորդ սերնդի iPhone-ի թողարկումը կարող է կայանալ ս.թ. օգոստոս ամսին՝ չնայած սմարթֆոնը սովորաբար ներկայացվում է սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թայվանական Economic Daily News պարբերականին:

Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի սկզբին կսկսվի Apple-ի 5,5 կամ 5,6 դյույմանոց էկրանով առաջին պլանշետաֆոնի վաճառքը:

Ընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում թողարկել մոտ  80 մլն iPhone 6: Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտ ամիսներին վաճառվել է 43,7 «խնձորային» սմարթֆոն:

BrightWire-ը գրում է, որ iPhone 6-ը կստանա Near Field Communication (NFC) մոդուլ, որը թույլ կտա օգտագործել սմարթֆոնը՝ որպես դրամապանակ:

Աղբյուրը՝ reuters.com