LG թողարկել է իր ապագա դրոշակակիր սմարթֆոնի վիդեոհոլովակ (վիդեո)

LG թողարկել է իր ապագա դրոշակակիր սմարթֆոնի վիդեոհոլովակ (վիդեո)

lg1

LG ընկերությունը թողարկել է կարճամետրաժ վիդեոհոլովակ, որտեղ ցուցադրում է իր ապագա դրոշակակիր G3 սմարթֆոնի կաղապարի ֆրագմենտեր: Հիշենք, որ վերջինիս շնորհանդեսը կկայանա մայիսի 27-ին:

Ըստ համացանցում առկա տեղեկությունների, նոր սարքը կստանա 5.5դյույմ էկրան՝ QHD (1440х2560) թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր՝ Adreno 330 գրաֆիկայով, 2Մպ դիմային և 13Մպ հիմնական ֆոտոխցիկներ, 3Գբ օպերատիվ և 16 կամ 32Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև համատեղելի կլինի 4-րդ սերնդի LTE ցանցերի հետ:

Դատելով վիդեոհոլովակից, սմարթֆոնը հագեցած է լինելու որակյալ աուդիոհամակարգով, իսկ հիմնական ֆոտոխցիկն ունենալու է պատկերի օպտիկական ստաբիլիզատոր: Սարքը կունենա նաև Knock Code հատուկ ֆունկցիան, որը թույլ է տալիս որոշակի քանակությամբ հպումներով ապաարգելափակել էկրանը:

Թեգեր: LG, LG G3, սմարթֆոն