«Սելֆի»՝ սոցցանցերի մասին նոր հեռուստասերիալ (թրեյլեր)

Անցյալ շաբաթ ABC հեռուստաընկերությունը հայտարարեց սոցիալական ցանցերի մասին նոր «Սելֆի» հեռուստասերիալի մասին: Այսօր հրապարակվել է սերիալի առաջին թրեյլերը, հաղորդում է Business Insider-ը:

Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին Էլիզա Դուլին է, ով ունի 263 000 Twitter հետևորդ: Նրա վարկանիշը կտրուկ ընկնում է այն բանից հետո, երբ նա հայտնվում է վարկաբեկիչ վիդեոնյութում: Նա որոշում է դիմել մարկետոլոգ Հենրի Հիգերբոտամին, որպեսզի վերջինս զբաղվի Դուլիի ռեբրենդինգով և օգնի շփվել իրական մարդկանց հետ:

«Սելֆի» էկրաններ կբարձրանա 2014թ. աշնանը: