BlackBerry-ն ներկայացրել է Z3 Jakarta Edition մատչելի սմարթֆոնը

BlackBerry կանադական ընկերությունը վաճառքի է հանել նոր մոդել, որը կրում է BlackBerry Z3 Jakarta Edition անունը: Սկզբնական շրջանում այս սմարթֆոնը կվաճառվի Ինդոնեզիայում, այնուհետև նաև այլ զարգացող երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում:

blackberry

BlackBerry Z3-ի պաշտոնական ցուցահանդեսը տեղի է ունեցել ս.թ. փետրվարին կայացած MWC 2014 ցուցահանդեսին: Սարքն ունի 5 դյույմանոց սենսորային էկրան՝ 540×960 թույլատրությամբ, 1,5 Գբ օպերատիվ հիշողություն, Qualcomm MSM8230 երկմիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, 5 Մպ հիմնական և 1,1 Մպ դիմային տեսախցիկներ, ինչպես նաև 8 Գբ ներքին հիշողություն, որը կարելի է մեծացնել microSD քարտի միջոցով:

Սմարթֆոնի մարտկոցի տարողությունը 2500 մԱ/ժ է: Խոսելու ռեժիմում սա կբավականացնի 15.5 ժամ: Հեռախոսն աշխատում է BlackBerry 10.2.1 օպերացիոն համակարգով: Սարքի չափսերն են 140х72,8х9,26 մմ:

Նշենք, որ հեռախոսը վաճառովելու է $190 դոլարով:

 Աղբյուրը` press.blackberry.com