Darma՝ «խելացի» բարձ գրասենյակային աշխատողների համար (վիդեո)

Կրելի սարքի բազմազանությունը զարմանալի է: Դրանք մշտապես նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ: Նախագծողները վերջապես ստեղծել են մի գաջեթ նաև ալարկոտների համար:

Darma

Խոսքը գնում է խելացի բարձ Darma-ի մասին, որը ֆիքսում է իր վրա նստած մարդու շարժումները և վերլուծում վերջինիս մեջքի, շնչառության և սրտի աշխատանքը: Եվ իհարկե ողջ ինֆորմացիան սինխրոնիզացվում է հատուկ iOS հավելվածի հետ:

Խելացի բարձը հիշեցնում է, որ ժամանակն է քայլելու, մեջքը ուղիղ պահելու: Այն նաև հանգստացնում է սթրեսային վիճակում գտնվող գրասենյակային աշխատակիցներին 1 րոպեանոց մեդիտացիայով: Darma-ի ներկառուցված մարտկոցը աշխատունակ է մինչև 1 ամիս առանց լիցքավորման:

Այս սարքի հեղինակն է բժիշտ Ջունհաո Հուն, նա մտադիր է նախագծի համար ֆինանսներ հավաքել Kickstarter հանգանակությունների կայքում հունսին: Բացի iOS հավելվածից նախագծվում է նաև Android տարբերակը:

Darma-ն կարժենա 149 դոլար առաջին նախնական պատվեր կատարող գնորդների համար, իսկ բաց վաճառքում այն կարժենա 249 դոլար: