Google-ը հասանելի է դարձրել Glass ակնոցի վաճառքը ԱՄՆ բնակիչներին

Google ընկերությունը հայտնել է այն մասին, որ այսուհետ յուրաքանչյուր ԱՄՆ բնակիչ կարող է ձեռք բերել խելացի Glass ակնոց:

google_glass

Ընկերությունն առաջարկում է յուրաքանչյուր հետաքրքրվողին դառնալ Glass Explorer ծրագրի մասնակից: Ներկա պահին հասանելի Glass ակնոցը չի հանդիսանում վերջնական սպառողական տարբերակ: Դրանք դեռևս գտնվում են փորձարկման փուլում, որի շրջանակում էլ մշակվում է թե՛ ծրագրային ապահովումը, թե՛ մնացյալ ոչ ավարտուն մասերը:

Glass գնորդները պետք է վճարեն սարքի համար 1500 դոլար:

Սարքի վերջնական կոմերցիոն տարբերակը հնարավոր է թողարկվի 2014թ. տարեվերջում: Արժեքը, ինչպես սպասվում է, կլինի ավելի մատչելի ներկա պահի գնից: Google Glass օգտագործողները կկարողանան գնել բրենդային Oakley կամ Ray-Ban ակնոցի շրջանակներ:

Աղբյուրը՝ cnet.com