iPhone 6-ը կստանա կողային վիրտուալ կոճակներ

Արդեն բազմիցս տեսել ենք ապագա iPhone 6 սմարթֆոնի մի շարք կոնցեպտներ և «իրական» գծագիրներ: Եթե սարքի դիզայնը Ձեզ այդքան էլ չի զարմացրել կամ տպավորել, ապա հույս կա, որ այն կփոխվի ապագայում: Այս անգամ համացանցում հայտնվել է Apple-ի կողմից նոր տեխնոլոգիայի արտոնագրի նկարագրություն: Այն թույլ է տալիս տեղադրել էկրաններ սմարթֆոնի կողային մասերում:

Արտոնագրում՝ տեխնոլոգիայի նկարագրությունում նշվում է, որ այն թույլ կտա պարզապես տեղադրել ոչ շատ մեծ OLED պանելներ սարքի կողային մասերում և օգտագործել դրանք որպես կոճակներ: Ընդ որում այդ կոճակները տեսանելի չեն լինելու: Սա նշանակում է, որ iPhone-ի կողային մասերում կարող են հայտնվել պարզապես վիրտուալ կոճակներ: Հնարավոր է, որ դրանք լինեն ձայնի ուժգնության կամ էկրանի պայծառության կարգավորման կոճակներ կամ որևէ այլ կոճակ:

Աղբյուրը՝  appleinsider.ru