Lenovo-ն պաշտոնապես ներկայացրել է իր ThinkPad 10 բիզնես-պլանշետը

Lenovo չինական ընկերությունը ներկայացրել է ThinkPad 10 պլանշետը, որը եկել է փոխարինելու դեռևս 2012-ին թողարկված ThinkPad Tablet 2 մոդելին: Պլանշետն ունի Intel Atom Z3795 քառամիջուկ պրոցեսոր (Bay Trail հարթակ)՝ 1,6 ԳՀց հաճախությամբ, մինչև 4 Գբ օպերատիվ և 128 Գբ ներքին հիշողություն, 8 Մպ հիմնական և 2 Մպ դիմային տեսախցիկ, ինչպես նաև Wi-Fi a/b/g/n, Bluetooth 4.0 և HSPA+ մոդուլներ:

lenovo2

10,1 դյույմանոց էկրանի թույլատրությունը կազմում է 1920х1200 պիկսել (WUXGA): Պլանշետն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով և ունի MicroHDMI, USB 2.0 և microSD մուտքեր:

Սարքի չափսերն են՝ 256,5x177x8,95 մմ, իսկ քաշը 598 գրամ է: Մարտկոցը բավարարում է 10 ժամ ավտոնոմ աշխատանքի համար:

Lenovo ThinkPad 10-ի վաճառքը կմեկնարկի 2014-ի հունիսին՝ 600 դոլարով:

Աղբյուրը՝ lenovo.com