Panasonic-ը ներկայացրել է թարմացված Toughpad FZ-G1 «զրահապլանշետը»

Panasonic ընկերությունը ներկայացրել է Toughpad FZ-G1 պլանշետի նոր տարբերակը, որն ունի չորրորս սերնդի Intel Core չիպ և աշխատում է Windows 8.1 Pro Update օպերացիոն համակարգով:

Պլանշետն ունի IPS սենսորային էկրան, որի անկյունագիծը 10,1 դյույմ է: Թույլատությունը  1920х1200 պիկսել է: Էկրանից կարելի է օգտվել նաև հատուկ «փետուրի» միջոցով:

panasonic

Պրոցեսորը Intel Core i5-4310U է, որի երկու միջուկներից յուրաքանչյուրն ունի 2,0 ԳՀց հաճախականություն՝ մինչև 3,0 ԳՀց-ի հասնելու հնարավորությամբ: Բացի այդ՝ սարքն ունի Intel HD Graphics 4400 կոնտրոլեր:

Պլանշետն ունի երկու տեսախցիկ, ընդ որում՝ դիմայինը թույլ է տալիս նկարահանել 720р թույլատրությամբ տեսանյութեր: Հիմնական տեսախցիկը երկու տարբերակ ունի՝ 5 կամ 8 Մպ:

panasonic2

Պլանշետը համապատասխանում է ամերիկյան զինվորական MIL-STD-810G ստանդարտին և կարող է առանց վնասվելու ընկնել 1,2 մետր բարձրությունից: Սարքը վաճառքում կհայտնվի հունիսին և եվրոպական շուկայում կարժենա մոտ 2000 եվրո:

Աղբյուրը՝  panasonic.com