Vidameter՝ ամենաբազմաֆունկցիոնալ թևնոցը երբևէ (վիդեո)

Կրելի էլեկտրոնային սարքերի զարգացումն ամեն օր ուղեկցվում է նոր խելացի ֆիթնես-թևնոցների կամ ժամացույցների նախագծմամբ և թողարկմամբ: Բոլոր նման սարքերն իրենց ֆունկցիոնալությամբ կրնկօրինակում են միմիանց, դե իսկ որոշ դեպքերում մեկը զիջում է մյուսին դիզայնի կամ արտադրողականության տեսանկյունից:

vidameter

Հանգանակությունների Indiegogo կայքում ներկայացվել է բավական ամբիցիոզ նախագիծ՝ Vidameter-ը, որը կարող է իր տեսակում դառնալ ամենաֆունկցիոնալ թևնոցը՝ բավարար ֆինանսների հավաքման դեպքում:

vidameter1

Սարքը կունենա 9 բիոմետրիկ սենսոր, որոնք կչափեն օգտագործողի հիմնական բոլոր կյանքի ցուցիչները՝ մարմնի ջերմությունը, արյան ճնշումը, թթվածների պարունակությունը և այլն: Սարքը հագեցած է լինելու հնարավորինս շատ ցուցիչներով՝ արագաչափ, քայլաչափ, թրեքեր, կալորիաների հաշվիչ, քնի կարգավորման ցուցիչ, սթրեսի մակարդակի ցուցիչ և այլն:

Տեխնիկական տեսանկյունից սարքը պատրաստված է լինելու ճկուն պոլիմերից: Ունենալու է 1.55 դյույմ սենսորային OLED էկրան, ութմիջուկ ARM Cortex-A53 պրոցեսոր, GPS, NFC, Bluetooth և այլն: Նախագծողների խոսքով այն աշխատելու է սեփական օպերացիոն համակարգով և չի պահանջելու պարտադիր սինխրոնիզացում սմարթֆոնի կամ պլանշետի հետ:

Աղբյուրը՝  indiegogo.com