Թողարկվել է «Լյուսի» ֆիլմի 2-րդ թրեյլերը (վիդեո)

Թողարկվել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի ֆանտաստիկ տրիլեր «Լյուսի» ֆիլմի 2-րդ թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերում դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն է:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսուհի Լյուսին ստիպողաբար դառնում է թմրավաճառ: Իրադրությունը կտրուկ փոխվում է, երբ աղջկա արյան մեջ ընկնում է նոր ուժեղ թմրանյութ, որի հետևանքով տեղի է ունենում բիոլոգիական ռեակցիա: Լյուսին դառնում է սուպերհերոս՝ ձեռք է բերում գերբնական ուժ, ֆենոմենալ հիշողություն,  և յուրօրինակ կարողություններ: Օրինակ նա վայրկյանական կարողանում է գիտելիք ստանալ, ձեռք է բերում տելեկինեզի շնորհք, ժամանակի կառավարման հնարավորություն և այլն:

Ֆիլմում նաև նկարահանվելեն Մորգան Ֆրիմանը, Չհվե Մին Սիկը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու միանգամից երեք քաղաքներում՝ Փարիզ, Նյու Յորք և Թայբեյ:

Ֆիլմը կթողարկվի 2014թ. օգոստոսին: