Թողարկվել է Arrow-ին հաջորդող Flash սերիալի թիզերը (վիդեո)

CW հեռուստաընկերությունը հրապարակել է նոր Ֆլեշ անունով սուպերհերոսի մասին նոր հեռուստասերիալի թիզերը: Այն նկարահանված է DC Comics ընկերության 1956թ. պատկերապատումների հիման վրա: Նոր ֆիլմում բացի Ֆլեշից երկրորդ հերոսն է լինելու Օլիվեր Քուինը՝ նույն ինքը «Նետը» (Arrow) սերիալի հերոսը:

«Ֆլեշ» սերիալի սյուժեում Բարի Ալենը տարօրինակ եղանակային պայմաններում ստանում է կայծակի հարված: Մի քանի ամիս կոմայում լինելուց հետո նա արթնանում է՝ օժտված գերբնական կարողությամբ: Նա կարողանում է տեղաշարժվել աննկարագրելի մեծ արագությամբ: Հետագայում նա իմանում է, որ միակը չէ, ով ստացել է գերուժ այդ տարօրինակ եղանակային անոմալիայի ժամանակ:

Flash սերիալի առաջին սերիան կթողարկվի 2014թ. աշնանը: Ֆիլմի պրոդյուսերները կլինի «Նետը» ֆիլմի հիմնական ղեկավարները: