iOS 8-ում հասանելի կլինի միաժամանակ մի քանի ծրագրով աշխատելու ֆունկցիա

Ամենայն հավանականությամբ, iPad պլանշետըում iOS 8 ՕՀ-ի թողարկումից հետո, կհայտնվի split էկրանի ֆունկցիա: Դա նշանակում է, որ միաժամանակ հնարավոր կլինի աշխատել մի քանի ծրագրերի հետ: Սա մեծ քայլ կլինի Apple-ի համար, քանի որ մինչ օրս պլանշետ օգտագործողները չեն կարողանում աշխատել մեկից ավելի ծրագրերի հետ միաժամանակ:

snap

Նման split էկրանի ֆունկցիան առաջին անգամ հայտնվել է Microsoft-ի Surface պլանշետում: Surface-ում այս ֆունկցիան կոչվում է snap և այն մեծ ճանաչվածություն ունի հատկապես գործարար օգտագործողների շրջանակում:

Բնականաբար Microsoft-ը չէր կարող բաց թողնել այս հնարավորությունը և ցույց չտար, որ Surface-ն ավելի լավն է, քան iPad-ը: Դիտե՛ք Surface-ի գովազդը, որտեղ շեշտվում է snap ֆունկցիան՝ նվաստացնելով «խնձորային» պլանշետը:

Ներկա պահին Apple-ի նախագծողներն աշխատում են այս ֆունկցաին iPad-ում իրագործելու համար: Նշենք, որ iOS 8 ՕՀ-ն, որում օգտագործողները կկարողանան միաժամանակ խոսել Skype-ով և խաղալ Angry Birds, կներկայացվի այս ամռանը WWDC կոնֆերանսի ժամանակ: Սպասվում է, որ միաժամանակ կներկայացվի նաև iPhone 6 սմարթֆոնը: