Հայտնի է Windows 9-ի նախնական տարբերակի թողարկման օրը

Հայտնի է Windows 9-ի նախնական տարբերակի թողարկման օրը

Համաձայն լուրերի, Windows 9 օպերացիոն համակարգը՝ Threshold կոդային անվանմամբ կթողարկվի 2015թ. ապրիլին: Այս ինֆորմացիան ավելի վաղ հրապարակել էր Պոլ Տուրոտը, ով լավ է տիրապետում Microsoft-ի ինսայդերական նորություններին: Համաձայն նոր լուրերի, Microsoft-ն արդեն 2015թ-ի փետրվարին կգործարկի իր ՕՀ-ի նոր սերունդի նախնական տարբերակը:

startmenuwindows9_r1_c1

Սպասվում է, որ այն կլինի Windows 8-ի Developer Preview կամ Consumer Preview տարբերակների անալոգը: Այն հնարավորություն կտա ծանոթանալ Windows 9-ի նախնական վիճակին՝ մինչ պաշտոնական գործարկում: Այս ինֆորմացիան տարածել է Faikee մականվամբ աղբյուրը: Ըստ նրա, նախնական Threshold տարբերակը կթողարկվի 2015թ. փետրվարի 3-ին:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր