Ոսկե iPad mini, որն արժե 5500 դոլար (ֆոտո + վիդեո)

Ոսկե iPad mini, որն արժե 5500 դոլար (ֆոտո + վիդեո)

Caviar իտալական ընկերությունը ներկայացրել է iPad mini պլանշետի լյուքս տարբերակը, որը կրում է iPad Caviar San Marco անունը: Սարքի կաղապարը պատրաստված է 7 տարրերից. կենտրոնում սպիտակ ոսկուց պատրաստված արև է, որն ունի դեղին ոսկուց ճառագայթներ: Արևի վրա պատկերված է թևավոր Սան Մարկո առյուծը, որը Վենետիկի սիմվոլն է:

Բացի այդ՝ Caviar-ի ոսկերիչները տեղադրել են IPad Mini-ի վրա իրենց ընկերության լոգոտիպը՝ զարդարելով այն յոթ ադամանդներով:

IPad Caviar San Marco-ն կարելի է ձեռք բերել Caviar-ի պաշտոնական կայքից՝ վճարելով 5500 դոլար:

Աղբյուրը՝ caviar-phone.ru

Թեգեր: CAVIAR, iPad mini, ոսկյա