Tinitell՝ թևնոցի տեսքով մանկական բջջային հեռախոս (վիդեո)

Tinitell՝ թևնոցի տեսքով մանկական բջջային հեռախոս (վիդեո)

Kickstarter հանգանակությունների կայքում Tinitell նախագիծը հաջողությամբ հավաքել է իրականացման համար անհրաժեշտ միջոցները: Tinitell-ը թևնոցի տեսքով բջջային հեռախոս է նախատեսված երեխաների համար:

Սարքն ունի մինիմալիստական դիզայն, հագեցած է միկրոֆոնով, դինամիկներով, միացման և անջատման կոճակներով, ձայնի ուժգնության կոճակներով, մուտքային զանգեր ընդունելու և անջատելու կոճակներով: Սարքը չունի էկրան, սակայն ունի GPS, աքսելոմետրո և SIM քարտի բնիկ:

Զանգ կատարելու համար երեխան պետք է պարզապես սեղմի մեջտեղում տեղակայված մեծ կոճակի վրա և արտասանի կոնտակտի անունը, ում անհրաժեշտ է զանգել:

Tinitell-ը ստանում է զանգեր ցանկացած բջջային հեռախոսից: Սարքը հագեցած է Micro-USB լարով: Tinitell-ի հիշողության մեջ կոնտակտների թարմացման համար անհրաժեշտ է լինելու օգտվել հատուկ վեբ-կայքից կամ Android/iOS ծրագրից: Հենց նույն ծրագիրը GPS-ի միջոցով կհետևի Ձեր երեխայի գտնվելու վայրը և ընդունած զանգերը:

Սարքը հասանելի կլինի կաղապարի տարբեր գույներով: Tinitell-ը վաճառքի դուրս կգա 180 դոլարով, իսկ առայժմ այն կարելի է ձեռք բերել 100 դոլարով՝ պատվիրելով Kickstarter-ում: