Facebook-ը փորձարկում է նոր cards ֆունկցիան

Facebook-ը փորձարկում է check in ֆունկցիայի նոր հնարավորություններ: Այսուհետ check in անելուց հետո օգտագործողը կարող է տեսնել, թե իր ընկերներից էլ ով է եղել այդ վայրում և ինչ լուսանկարներ են այնտեղ արվել:

Այս ֆունկցիան կվերաբերի նաև այլ կարգավիճակներին: Օրինակ, եթե դուք գրում եք, որ  դիտում եք Breaking Bad սերիալը, դուք կտեսնեք, թե Ձեր ընկերներից էլ ովքեր են դիտում այդ հեռուստաշոուն:

cards

Նոր ֆունկցիան կոչվում է քարտեր (cards): Դրանք կառանձնանան գույներով: Օրինակ ծննդյան օրերը կցուցադրվեն կապույտ գույնով, վայրերը՝ կարմիր, լուսանկարները՝ դեղին: Այս կերպ Facebook-ի ինտերֆեյսն ինչ որ չափով բազմագույն կդառնա:

Այս ֆունկցիան առայժմ փորձարկման փուլում է և հաջող արդյունքի դեպքում, այն հասանելի կդառնա բոլորին: