Google Play հավելվածների խանութում, հավանաբար, հավելվածները թվով ավելի շատ են, քան App Store-ում, սակայն հաճախ որակյալ ծրագրերը թողարկվում են միայն iOS ՕՀ-ի համար: Այս խնդիրը վերացնելու համար Կոլումբիական համալսարանի ուսանողները ստեղծել են Cider տեխնոլոգիան, որը թույլ է տալիս օգտվել iOS-ի համար նախատեսված ծրագրերից Android սմարթֆոնով:
Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է այս ծրագրային ապահովումն աշխատում Nexus 7 հեռախոսի վրա: Միակ թերությունն առայժմ այն է, որ Android-ում iOS ծրագրերը դանդաղ են աշխատում: Սակայն ծրագրի վերջնական տարբերակում հնարավոր է այս խնդիրը նույնպես լուծվի:
Աղբյուրը՝ 9to5mac.com