Հրապարակվել են iPad Pro-ի մակետի առաջին լուսանկարները

12,9 դյույմանոց էկրանով Apple iPad Pro պլանշետի մասին լուրեր շրջանառվում են վաղուց, սակայն իրային ապացույցներ առայժմ չկային: Weibo կայքում հրապարակվել է  պլանշետի մակետի լուսանկարը:

Ըստ լուսանկարի հեղինակի՝ պլանշետը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք պատրաստելու են պատյաններ և այլ աքսեսուարներ:

ipadpromockup

Հիշեցնենք, որ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է տվյալ պլանշետի մշակումը, այնպես որ, թե երբ այն կթողարկվի, պարզ չէ:

Աղբյուրը՝ macrumors.com