Foursquare-ը գործարկել է check in-ների նոր Swarm հավելվածը

Swarm 03

Գեոլոկացիոն սոցիալական ցանց Foursquare-ի նախագծողները թողարկել են նոր Swarm հավելվածը: Մոտակա ժամանակում այստեղ կինտեգրվեն Foursquare-ի՝ տարբեր հաստատություններում և վայրերում check in անելու ողջ ֆունկցիաները, ինչը նշանակում է, որ այն կփոխարինի ճանաչված հավելվածին:

Դե իսկ Foursquare-ն իր հերթին կդառնա գովազդային ծառայություն: Այս մասին հայտոնում են հավելվածի նախագծողները սոցցանցի պաշտոնական բլոգում:

Swarm-ը թույլ է տալիս check in կատարել՝ կցելով մեկնաբանություն, լուսանկար:

Swarm 02

Ծրագիրն ավտոմատ կերպով որոշում է օգտագործողի գտնվելու վայրը և հայտնում այդ մասին Swarm ընկերներին, սակայն վերջիններս կարող են տեղեկանալ միայն մոտավոր գտնվելու դիրքը: Բոլոր ընկերները ցուցադրվում են ըստ գտնվելու հեռավորության, օրինակ՝ մինչև 150մ կամ մինչև 10 կմ և ալն: Այն հնարավորություն է տալիս նաև կազմել «պլան»՝ գրառումներ որևէ տեղ գնալու մասին:

Swarm նախագծողների խոսքով, հավելվածը չի պարունակելու բոնուսային բեյջեր, վարկանիշներ, միավորներ վաստակելու կամ տեղանքապետ դառնալու հնարավորություններ: Swarm-ում բոլոր վայրերի հղումները կտեղափոխեն ձեզ միանգամից վայրերի Foursquare էջ:

Swarm-ում բեյջերի փոխարեն գործում են սթիքերներ: Swarm-ն արդեն կարել է ներբեռնել անվճար  App Store-ից և Google Play-ից: