Google Play-ը ստացել է PayPal ապահովում

Google-PlayGoogle ընկերությունը Android Developers բլոգում հայտնել է, որ այսուհետ Google Play հավելվածների խանութում կարելի է օգտագործել PayPal վճարային համակարգը՝ գնումներ կատարելու նպատակով: Բացի ԱՄՆ բնակիչներից, այս ծառայություններից կկարողանան մի շարք այլ երկրների օգտագործողներ:

PayPal-ից օգտվելու համար անհրաժեշտ կլինի միայն գնում կատարելիս ընտրել PayPal տարբերակը: Սակայն հաշվի առեք, որ մեկ անգամ Paypal-ն օգտագործելու դեպքում այն կավելացվի Google Wallet հաշվում:

Նշենք, որ առայժմ PayPal-ի միջոցով Google Play-ում հնարավոր կլինի գնել միայն հավելվածներ, իսկ աքսեսուարներ կամ սարքեր՝ առայժմ ոչ:

Աղբյուրը՝ pcworld.com