Oculus Rift-ը ձեռք է բերել լուրջ մրցակից (վիդեո)

Kickstarter հանգանակությունների կայքում ներկայացվել է վիրտուալ իրականության նոր սաղավարտ՝ ANTVR-ը: Ի տարբերություն ճանաչված Oculus Rift և Project Morpheus սարքերի՝ այն հարմար է տարբեր հարթակների հետ օգտագործման համար, ներառյալ PC, Xbox, PlayStation, բջջային iOS/Android սարքեր կամ HDMI ինտերֆեյսով հագեցած այլ սարքեր:

ANTVR

Ինչպես գրում է Techcrunch տեխնոբլոգը, ANTVR նախագիծը հասցրել է հետաքրքրել մի շարք գեյմերների՝ անմիջապես շնորհանդեսից հետո: Երկու օրում նախագիծը Kickstarter-ում հասցրել է հավաքել իրականացման համար անհրաժեշտ գումարի կեսը՝ 200 000 դոլարը:

ANTVR-ի նախագծողները մի շարք դետալների վրա են ուշադրություն դարձրել: Օրինակ վատ տեսողություն ունեցող մարդիկ կարող են սաղավարտը հանգիստ կրել իրենց օպտիկական ակնոցի վրայից: Մյուս առավելությունը կոնտրոլեր-տրանսֆորմերն է: Այն կարողանում է վերածվել գեյմփադի, ատրճանակի, սրի և անգամ ավտոմեքենայի ղեկի:

ANTVR-ը կարող է հեշտությամբ դառնալ վիրտուալ իրականության խաղային սաղավարտ-ակնոցների առաջատարը: Ներքոհիշյալ համեմատական գրաֆիկը հուշում է այդ մասին:

ANTVR  03

Արդեն հուլիս ամսից հնարավոր կլինի ձեռք բերել ANTVR-ի առաջին օրինակները: Դե իսկ վերջնական տարբերակի թողարկումը նախատեսված է 2014թ. սեպտեմբերին: