Adidas-ը կտպագրի Instagram լուսանկարները սպորտային կոշիկների վրա

Adidas-ը կտպագրի Instagram լուսանկարները սպորտային կոշիկների վրա

adidas-830x565

Adidas ընկերությունը ներկայացրել է Miadidas բջջային հավելվածը, որի միջոցով ZX Flux մոդելի սպորտային կոշիկների գնորդները կկարողանան վերջիններիս վրա տպագրել իրենց Instagram հաշվի լուսանկարներ: Այս մասին ընկերությունը հայտնել է իր Instagram էջում:

Ներկա պահին Adidas-ը չի նշում, թե ինչ կերպ է կատարվելու նման տպագրության գործընթացը:

Ինչպես գրում է USA Today-ը, Adidas-ի ներկայացուցիչները խոստացել են նոր մանրամասներ տրամադրել 2014թ. օգոստոսին: ZX Flux սպորտային կոշիկները վաճառքում են հայտնվել 2014-ին:

Աղբյուրը՝ USA Today

Բաժիններ: Կրեատիվ և դիզայն