Nexus սարքերի համար Android 4.4.3-ի թարմացումը կթողարկվի մի քանի օրից

Nexus սարքերի համար Android 4.4.3-ի թարմացումը կթողարկվի մի քանի օրից

Android-KitKatNexus 4, Nexus 5, Nexus 7 և Nexus 10 սարքերի համար նախատեսված Android օպերացիոն համակարգի 4.4.3 KitKat թարմացումը կթողարկվի մայիսի 23-ին: Այս մասին հաղորդում է Android Geeks կայքը:

Ըստ աղբյուրի՝ մինչև մայիսի վերջը վերոնշյալ սմարթֆոններն ու պլանշետները կթարմացվեն: Այնուհետև հերթը կհասնի Google Play Edition սմարթֆոններին: 4.4.2-ի համեմատ 4.4.3 տարբերակում վերացված են մի քանի թերություններ

Նշենք, որ Android 4.4.3 տարբերակը նախատեսված է այն բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար, որոնք աշխատում են Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով:

Սպասվում է, որ Google I/O համաժողովին Google-ի կներկայացնի Android-ի հաջորդ մեծ թարմացումը (4.5 կամ 5.0), որի մասին, սակայն, առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ Android.gs

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր