Adidas ընկերությունը ներկայացրել է Miadidas բջջային հավելվածը, որի միջոցով ZX Flux մոդելի սպորտային կոշիկների գնորդները կկարողանան վերջիններիս վրա տպագրել իրենց Instagram հաշվի լուսանկարներ: Այս մասին ընկերությունը հայտնել է իր Instagram էջում:
Ներկա պահին Adidas-ը չի նշում, թե ինչ կերպ է կատարվելու նման տպագրության գործընթացը:
Ինչպես գրում է USA Today-ը, Adidas-ի ներկայացուցիչները խոստացել են նոր մանրամասներ տրամադրել 2014թ. օգոստոսին: ZX Flux սպորտային կոշիկները վաճառքում են հայտնվել 2014-ին:
Աղբյուրը՝ USA Today