Microsoft-ը պատրաստում է Nokia Lumia 530 սմարթֆոնը

GFX Benchmark-ի տվյալների բազայում հայտնվել է դեռևս չթողարկված Nokia Lumia սմարթֆոնի մոդել, որը նշված է RM-1027 կոդային անունով:

nokia

Հաղորդվում է, որ նորույթը կդառնա Lumia շարքի առաջին սմարթֆոնը, որը կթողարկվի Nokia-ի գնման գործարքը ավարտելուց հետո: Հիշեցնենք, որ Nokia-ն պաշտոնապես դարձել է Microsoft-ի մաս ս.թ. ապրիլի վերջին:

Ինչ վերաբերում է RM-1027 մոդելին, ապա այն կարող է թողարկվել Nokia Lumia 530 անունով: Սմարթֆոնը կունենա 480х800 կետայնությամբ էկրան, սակայն էկրանի անկյունագիծը դեռ չի հաղորդվում: Սմարթֆոնը կունենա Adreno 305 գրաֆիկական կոնտրոլեր, Snapdragon 400 պրոցեսոր, որը կունենա երկու միջուկ՝ 1,7 ԳՀց հաճախությամբ:

Թե երբ նորույթը կհայտնվի շուկայում, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ extpowerup.com