Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3 նոր պլանշետը

Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3 նոր պլանշետը

Microsoft ընկերությունը հայտարարել է իր Surface Pro պլանշետի երրորդ մոդելի թողարկման մասին: Այն ունի 12 դյույմանոց էկրան և աշխատում է Intel Core i7 պրոցեսորով: Ընկերությունը հավաստիացնում է, որ սա Intel Core-ով աշխատող ամենաբարակ պլանշետն է՝ ընդամենը 9,1մմ:

surface-pro-3-event-05-720x384

Սարքը կշռում է 800գ և ավելի թեթև է, քան MacBook Air-ը: The Surface Pro 3-ն աշխատում է Windows 8-ի ամբողջական տարբերակով, այսինքն՝ օգտագործողները կկարողանան օգտվել Microsoft Microsoft Office suite-ից և այլ հավելվածներից: Սարքին կարելի է կցել նաև ստեղնաշար և մկնիկ:

Microsoft-Surface-Pro-3

Նշենք, որ Surface Pro 3-ի նախնական պատվերները կմեկնարկեն արդեն այսօր, իսկ գինը կսկսվի  $799 դոլարից:

Աղբյուրը՝ bgr.com