Volvo-ն կփորձարկի էլեկտրոտրանսպորտի անլար լիցքավորմամբ ճանապարհներ

Volvo-ն կփորձարկի էլեկտրոտրանսպորտի անլար լիցքավորմամբ ճանապարհներ

Volvo ավտոարտադրող ընկերությունը Շվեդիայի տրանսպորտի նախարարության աջակցությամբ մտադիր է իրականացնել էքսպերեմենտալ նախագիծ: Վերջինս պլանավորում է ստեղծել էլեկտրական մեքենաների շարժիչների անլար լիցքավորման ճանապարհ:

volvo1

Այս տեխնոլոգիայի փորձարկման համար նախատեսվում է օգտագործել 300-500մ երկարությամբ ճանապարհային տարածք Գետեբորգ քաղաքի կենտրոնական մասում:

Նման ճանապարհը կարող է լիցքավորել էլեկտրոավտոբուսները միանգամից տեղաշարժման ընթացքում: Նշենք, որ այս քաղաքում արդեն գործում են մի քանի Volvo էլեկտրոմոբիլներ՝ էլեկտրական ցանցի լիցքավորմամբ:

volvo2

Տեխնոլոգիայի փորձարկումը կմեկնարկի 2015-ին:

Աղբյուրը՝ volvocars.com