Դիզայները նախագծել է ապագայի «խելացի» ճամպրուկ (կոնցեպտ)

Հարավկորեացի դիզայներ Ժիհյուն Սեոն ստեղծել է Caddy Smart Carry-on Suitcase «խելացի» ճամպրուկի կոնցեպտ: Caddy-ն ունի OLED-էկրան, հատուկ հավելված և ստեղծված է ճամփորդություններն ավելի հեշտ ու հետաքրքիր դարձնելու համար:

Ըստ դիզայների մտահղացման՝ ապագայում ճամպրուկների դիմային մասում կտեղադրվի մեծ և ճկվող OLED-էկրան, որը կդիմակայի հարվածներին: Սովորական ռեժիմում կաշխատի միայն էկրանի վերևի հատվածը, որը կցուցադրի հակիրճ տվյալներ՝ եղանակը, ժամը, ամսաթիվը, տարադրամի փոխարժեքները, մարտկոցի վիճակը և այլն: Իսկ մեծ էկրանը կցուցադրի նկար, ինչպես դեսկթոփի դեպքում wallpaper-ն է, և օգտագործողը կկարողանա ցանկացած պահի փոխել իր ճամպրուկի տեսքը: Հնարավորություն կլինի նաև միացնել թափանցիկ ռեժիմը՝ ճամպրուկի պարունակությունը տեսնելու համար:

Էկրանի միջոցով հնարավոր կլինի նաև կոդավորել և ապակոդավորել ճամպրուկի կողպեքը՝ օգտագործելով գաղտնաբառ կամ մատնահետք:

Աղբյուրը՝ tuvie.com