Ինֆրակարմիր վիրտուալ ստեղնաշար R2-D2 դրոնի տեսքով (վիդեո)

«Աստղային պատերազմներ» ֆիլմի թեմայով գաջեթները և աքսեսուարները մեծ պահանջարկ ունեն և շուկայում վերջիններիս քանակը մեծ արագությամբ աճում է:

r2-d2_infrared_keyboard

Չինական ինտերնետ խանութներից մեկում հայտնվել է ևս մեկ նման գաջեթ՝ ինֆրակարմիր լույսով վիրտուալ ստեղնաշար՝ R2-D2 դրոնի տեսքով: Այս տեխնոլոգիան նոր չէ, սակայն նման մատուցումը բավական էկզոտիկ է: Գաջեթը պրոեկցիա է անում վիրտուալ ստեղնաշարը ցանկացած հարթ մակերևույթի վրա և ֆիքսում մատների սեղմումները վիրտուալ ստեղնաշարին:

Ստեղնաշարը հագեցած է Bluetooth 3.0 մոդուլով և համատեղելի է Android սարքերի, ինչպես նաև iOS, Windows 7/8 և Mac OS ՕՀ-ներով աշխատող սարքերի հետ: Կարելի է նաև կարգավորել ստենաշարի պայծառությունը և ձայնի ուժգնությունը:

Թե ինչպես է այն աշխատում, դիտեք վիդեոնյութում: