Adobe-ն աշխատում է Photoshop CC-ի և այլ ծրագրերի սենսորային տարբերակների վրա

Photoshop TouchAdobe ընկերությունն արդեն բավական ժամանակ է, ինչ թողարկում է իր ծրագրերի կրճատված տարբերակները՝ Android և iOS համակարգերի համար: Սակայն պլանշետների համար նախատեսված Photoshop-ի պրոֆեսիոնալ տարբերակի մասին առայժմ խոսք չէր գնացել:

Photoshop-ի օգտագործումը Surface Pro x86-պլանշետների վրա անհարմար էր՝ սենսորային էկրանների համար չափազանց փոքր իկոնների պատճառով:

Օրերս հանրությանն է ներկայացվել նոր Photoshop CC-ն, որն այժմ դեռ մշակման փուլում է: Այն ստեղծվել է հատուկ սենսորային ղեկավարմամբ աշխատելու համար, ընդ որում՝ այն կրճատված չէ, ինչպես, օրինակ, Photoshop Express-ը կամ Photoshop Touch-ը, այն լիարժեք գրաֆիկական խմբագրիչ է: Ընդ որում՝ Adobe-ը խոստանում է 2160×1440 կետայնությամբ էկրանների աջակցում:

Աղբյուր՝ Engadget.com