HTC M8 Ace սմարթֆոնն իսկապես գոյություն ունի (լուսանկարներ)

HTC M8 Ace սմարթֆոն մասին առաջին անգամ հայտնի դարձավ մարտին @evleaks օգտագործողի միջոցով:  Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին այն մասին, որ վերջինս HTC M8 դրոշակակիր սմարթֆոնի բյուջետային տարբերակն է:

htc-one-ace m8-ace

Ըստ լուրերի, սմարթֆոնը պետք է պահպանի իր ողջ ֆունկցիոնալությունը, բայց արժենա ավելի մատչելի: Մասնավորապես, արժեքի իջեցման համար սմարթֆոնի կաղապարը պետք է պատրաստված լինի պլաստիկից և ոչ ալյումինից: Այս լուրերը հաստատում են չինական ifanr ռեսուրսում հրապարակված լուսանկարները:

Բացի դրանից, HTC M8 Ace-ում բացակայում է հիմնական կրկնակի Duo Camera ֆոտոխցիկը: Հավանաբար այն պարզապես կփոխարինվի 13Մպ ֆոտոխցիկով՝ առանց UltraPixel տեխնոլոգիայի: Ամեն դեպքում դիտողություններով շտապել պետք չէ, քանի որ սրանք ոչ պաշտոնական, այլ լրտեսական լուսանկարներ են: