LG-ն ներկայացրել է Android 4.4-ով աշխատող L35 բյուջետային սմարթֆոնը

Ս.թ. փետրվարի կայացած MWC 2014 ցուցահանդեսին LG Electronics ընկերությունը ներկայացրեց L Series III սերիայի սմարթֆոններ, որոնց թվում էին L40, L70, L90, L65 և L35 մոդելները: Առաջին երեքը վաճառքում են վաղուց, իսկ LG L35-ը ներկայացվել է վերջերս:

lg

LG-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս բյուջետային սմարթֆոնն ունի 3,2 դյույմանոց  IPS-էկրան՝ 480х320 թույլատրությամբ (HVGA), 3Մպ տեսախցիկ, Qualcomm Snapdragon 200 (MSM8210) երկմիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, 512 Մբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն, որը կարելի է մեծացնել microSD քարտի միջոցով:Սարքի չափսերն են 109,4×59х11,9մմ, քաշը՝ 107 գրամ: Որպես օպերացիոն համակարգ՝ օգտագործվում է Android 4.4 KitKat-ը:Սմարթֆոնն ունի նաև Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.0, GPS և 3G մոդուլներ, 1540 մԱ/ժ մարտկոց և երկու SIM-քարտի հնարավորություն:

Թեև հայտնի է, որ սմարթֆոնը բյուջետային է, առայժմ սարքի գինը չի հրապարակվել:

Աղբյուրը՝ lg.com