Google-ը կթողարկի 3D-սկանավորմամբ հագեցած պլանշետներ

Google-ը կթողարկի 3D-սկանավորմամբ հագեցած պլանշետներ

Google-ը սահմանափակ քանակությամբ մտադիր է թողարկել միջավայրի սկանավորման ֆունկցիայով հագեցած պլանշետներ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին:

3d tablets

Google-ը կթողարկի նման 4000 պլնաշետ և ենթադրվում է, որ դրանք կբաժանվեն նախագծողների: Մեկ այլ աղբյուրի խոսքով, հնարավոր է, որ վերոհիշյալ պլանշետները ցուցադրեն հունիսին կայանալիք Google I/O կոնֆերանսին:

Նշենք, որ ընկերությունը ներկայացրեց նման սմարթֆոնների նախագիծ՝ Project Tango-ն 2014թ. փետրվարին: Սմարթֆոնները պետք է ստեղծեն շրջակա միջավայրի 3D պատկերը՝ սկանավորելով շրջակա օբյեկտները: Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի ստեղծել տարածքների ներսի քարտեզներ, նավիգացիայի և կողմնորոշման նոր մեթոդներ: Նշենք, որ պլանշետները կստանան 7 դյույմ էկրան, երկու ֆոտոխցիկ և ինֆրակարմիր սենսորներ:

Աղբյուրը՝  The Wall Street Journal