Microsoft-ը թողարկել է Windows Phone 8.1. ՕՀ-ի մասին երկու տեսահոլովակ (վիդեո)

Microsoft-ը թողարկել  է Windows Phone 8.1. ՕՀ-ի մասին երկու տեսահոլովակ (վիդեո)

Նոր Nokia Lumia 630 и Lumia 930 սմարթֆոնների նկատմամբ սպառողների ուշադրությունը գրավելու համար և ևս մեկ անգամ սեփական բջջային հարթակի առավելությունները նշելու համար, Microsoft-ը թողարկել է նոր երկու վիդեոհոլովակ: Վերջիններս պատմում են Windows Phone 8.1. ՕՀ-ի նորարարությունների մասին:

Առաջին վիդեոն ուղղված է Windows Phone ՕՀ-ին արդեն ծանոթ օգտագործողներին, որոնք սպասում են ստանալ ՕՀ-ի նոր մեծ թարմացումը: Մասնավորապես, վիդեոն պատմում է Cortana ձայնային օգնականի հետ աշխատելու, Sense ծանուցումների կենտրոնի և մի շարք այլ նորությունների մասին:

Երկրորդ վիեդոն «նորեկների» համար է: Այստեղ Microsoft-ը ծանոթացնում է Windows Phone-ի ինտերֆեյսին, պատմում՝ ինչպես օգտվել նավիգացիայից և բազմազան ֆունկցիաներից:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր