Windows 9-ը կթողարկվի 2015-ի երրորդ եռամսյակում

Windows 9-ը կթողարկվի 2015-ի երրորդ եռամսյակում

windows-9-start-2.600myce.com կայքի լրագրողները հավաստում են, որ կարողացել են ստանալ Microsoft ընկերության պաշտոնական փաստաթղթերից մեկը, որում նշված է Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակի թողարկման ամսաթիվը: Կայքի տվյալներով՝ դա տեղի կունենա 2015թ.-ի երկրորդ կամ երրորդ եռամսյակում:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Windows 9-ը կթողարկվի 2015-ի գարնանը, իսկ շնորհանդեսը տեղի կունենա նույն թվականի փետրվարին:

Ըստ myce.com-ի՝ Microsoft-ն ուշացնում է նոր Windows-ի թողարկումը, քանի որ աշխատում է նոր արտադրանքների մշակման ուղղությամբ, որոնց թվում են Metro-ն, Windows Defender-ը և  OneDrive ամպային ծառայությունը:

Փորձագետները սպասում են, որ Windows 9-ում կհայտնվի Cortana անձնական օգնականը, որի բետա-տարբերակն արդեն կարելի է փորձարկել Windows Phone 8.1-ում:

Աղբյուրը՝ myce.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր