LG-ն թողարկել է բրենդային QuickCircle պատյանը G3 սմարթֆոնի համար (վիդեո)

LG Electronics ընկերությունը ներկայացրել է բրենդային QuickCircle պատյանները՝ նախատեսված G3 դրոշակակիր սմարթֆոնի համար, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մայիսի 27-ին:

lg1

Պատյանը կատարում է մի քանի ֆունկցիա: Նախևառաջ այն պաշտպանում է սարքը հարվածներից և քերծվածքներից: Բացիդ դրանից այն ապահովում է անլար լիցքավորում Qi ստանդարտով: Պատյանի գլխավոր առանձնահատկությունը վերին հատվածի կլոր պատուհանն է: Այն հնարավորություն է տալիս առանց պատյանը բացելու կատարել և ընդունել զանգեր, կառավարել երաժշտական փլեյերը, ակտիվացնել ֆոտոխցիկը, դիտել ժամը և ծանուցումները և այլն:  Smart Lighting ֆունկցիան ակտիվացնում է թեթև լուսավորում կլոր պատուհանի ներսում՝ ՍՄՍ-ի կամ զանգի դեպքում:

lg3

LG կթողարկի հատուկ SDK-փաթեթ բոլոր այն նախագծողների համար, ովքեր կցանկանան համալրել պատյանը նոր ֆունկցիաներով: Պատյանը վաճառքի դուրս կգա 5 գունային տարբերակներով՝ սպիտակ, սև, վարդագույն, ոսկեգույն և կապույտ: Գինն առայժմ հայտնի չէ: