UpRight` Ձեր կեցվածքին հետևող նոր ֆիթնես-թրեքեր (վիդեո)

Նստած դիրքում աշխատանքը հաճախ դառնում է ողնաշարի վնասվածքի ու կեցվածքի խնդիր: Մեջքն ուղիղ պահելու խնդիրը լուծելու համար շվեյցարական UpRight ընկերությունը մշակել է գաջեթ, որն օգնում է օգտագործողին հետևել կեցվածքին՝ զգուշացնելով ամեն անգամ, երբ մեջքը սկսում է կորանալ:

Գաջեթը կլորավուն կառուցվածք ունի, իսկ չափսերը 11×3,5×1,5սմ են: Այն ամրացվում է գոտկատեղի շրջանում: Ողնաշարի կորությունը սարքը չափում է մի քանի սենսորների օգնությամբ և wifi-ի միջոցով համապատասխան հրահանգն ուղարկում սմարթֆոնին:

Այս սարքի գաղափարը ծնվել է դեռ 2007-ին, սակայն այդ ժամանակ նույնիսկ սմարթֆոնների ձևավորված շուկա չկար:

Upright 04

Upright 05

Upright 07

Սարքի մարտկոցը բավարարում է հինգ օր, լիցքավորումը կատարվում է MicroUSB-պորտով: Սարքն ամրացվում է սկոչ հիշեցնող հատուկ ժապավենով: Սարքը կշռում է ընդամենը 30 գրամ: Գաջեթի մշակման համար այժմ միջոցներ են հավաքվում IndieGoGo կայքում, որտեղ ցանկացողները կարող են վճարել $59–69 և պատվեր կատարել:

Աղբյուրը և նկարը՝ indiegogo.com