NASA-ն հրապարակել է Երկրի «գլոբալ սելֆի»-ն

Անցած Երկրի Օրը NASA-ն խնդրել էր ինտերնետ օգտագործողներին նկարել սելֆի (ինքնակար) և վերբեռնել այն #GlobalSelfie թեգով սոցցանցերում: Այսօր մենք տեսնում ենք այս խնդրանքի րդյունքը: NASA-ն կազմել է Երկիր մոլորակի ամբողջական քարտեզը 36 422 սելֆի լուսանկարներից, հաղորդում է Business Insider-ը:

Nasa selfie 05

Nasa selfie

Լուսանկար-քարտեզի չափսն է 3,2Գպ: Այն պատրատսվել է աշխարհի 113 երկրներում ապրող մարդկանց սելֆիներից: NASA-ն ստացել էր մոտ 50 հազ. սելֆի, սակայն ոչ բոլոր լուսանկարներն էին եղել հարմար պատկերը ստանալու համար:

Ինտերակտիվ «գլոբալ սելֆի»-ն հասանելի է մանրմասն ուսումնասիրման համար այստեղ: