Facebook-ը ձեռք է բերել նոր թալիսման

Facebook-ը ձեռք է բերել նոր թալիսման

Facebook-ում հայտնվել է նոր թալիսման՝ փոքրիկ դինոզավր: Այս էակն արդեն համացանցում հասցրել է ձեռք բերել «Ցուկոզավր» անունը: Վերջինս զգուշացնում է օգտագործողներին գաղտնիության կարգավորումների ստուգման գործարկման մասին:

Dinozavr

Մինչ «Ցուկազավրի» ընտրությունը Facebook-ը պերսոնաժների մի քանի տարբերակ էր դիտարկում: Դրանցից մեկը ռոբոտ էր: Սակայն ընկերության թիմը կանգ առավ դինոզավրիկի շուրջ՝ համարելով վերջինիս ամենաբարին, հաղորդում է New York Times-ը:

Dinozavr 02

New York Times-ի լրագրող Նիկ Բիլտոնի կարծիքով դինոզավրի ապագան բավական կասկածելի է, հատկապես այլ ընկերությունների նման պերսոնաժների ֆոնին: Օրինակ շատ արագ մոռացվեց Microsoft Word-ի մամլակը, կամ Twitter-ի կետը:

Բաժիններ: Սոցցանցեր